• Աբովյան 15/1
  • Երկ. - Ուրբ.
    09:00 - 18:00

Երկօրյա հոգևոր դաս ՀԵՀԵՄ ԿԳ-ում

Ապրիլի 28-ին ՀԵՀԵՄ Կենտրոնական գրասենյակում մեկնարկեց երկօրյա հոգևոր դաս՝ բաղկացած երկու մասից։

Առաջին հանդիպմանը երիտասարդները ծանոթացան Սուրբ Պատարագին, մասնավորապես Հավատամքի և Սուրբ Հաղորրդության խորհուրդներին։

Հոգևոր քննարկումն անց էր կացնում Գևորգյան Հոգևոր Ճեմարանի ասպիրանտ Բարեշնորհ Դավիթ սարկավագ Սահակյանը։

Երկրորդ հանդիպմանը երիտասարդները կծանոթանան եկեղեցական սպասքին, կիրառման ձևերին ու նշանակությանը, գրաբարից աշխարհաբար կթարգմանվեն Սուրբ Պատարագի տեքստերն ու աղոթքները, կներկայացվի՝ ինչպես պետք է պատրաստվել հաղորդություն ստանալուն։ Գրասենյակի քարտուղարության անդամ Մելինե Նաջարյանի օգնությամբ երիտասարդները նաև կսովորեն Սուրբ Պատարանգի երգերից մի քանիսը։

ՀԵՀԵՄ հոգևոր տեսուչ, Կենտրոնական գրասենյակի տնօրեն հոգեշնորհ Տ․ Թովմա վարդապետ Խաչատրյանի օրհնությամբ այս նախաձեռնությունն իրականացնում են ԿԳ-ի Քարտուղարության բաժնի անդամներ Գրիգոր Թարվերդյանը և Մելինե Նաջարյանը։