• Աբովյան 15
  • Mon - Fri
    09:00 - 18:00

Հյուսում ենք արցախյան ՆԱՐՈՏ

#IRecognizeArtsakh «Ես ճանաչո՛ւմ եմ Արցախը»
Հյուսում ենք արցախյան ՆԱՐՈՏ
Սիրելիներ,
Նարոտ կրելով՝ Յուրաքանչյուր ոք հայտարարում է աշխարհին․ «Ես ճանաչո՛ւմ եմ Արցախը՝ անկախ»։
Հայ Առաքելական Եկեղեցու երիտասարդները միանում են «Ես ճանաչու՛մ եմ Արցախը» համազգային նախաձեռնությանը, որի խորհրդանիշը ՆԱՐՈՏ-ն է։
Այս նախաձեռնության շրջանակում հավաքագրում ենք հյուսքի համար նախատեսված ԿԱՐՄԻՐ, ՍՊԻՏԱԿ և ՄԱՆՈՒՇԱԿԱԳՈՒՅՆ հաստ թելեր։
ՀԵՀԵՄ Կենտրոնական գրասենյակի կամավորները ամեն օր կհյուսեն բազմաթիվ նարոտներ ու կբաժանեն քաղաքացիներին։
Բոլոր նրանք ովքեր ցանկություն ունեն միանալու նախաձեռնությանը՝
  • տրամադրել թելեր,
  • հյուսել,
  • բաժանել հանրությանը,
    սիրով սպասում ենք ձեզ Աբովյան15/1 հասցեում (Սայաթ Նովա-Աբովյան խաչմերուկ, Սբ․ Աննա և Սբ․ Կաթողիկե եկեղեցիների հարևանությամբ)։ Միասին #WeWillWin

ACYOWorld Central Office

Հարցերի դեպքում զանգահարեք 043-85-1700 հեռախոսահամարով։