Անդամակցության հրավեր երիտասարդներին • ՀԵՀԵՄ
Այն երիտասարդներին, ովքեր եռում են նորարարական գաղափարներով, նախաձեռնող են և սիրում են ստեղծել նորը ՀԵՀԵՄ Կենտրոնական գրասենյակի տեղեկատվական բաժինը հրավիրում է անդամակցության։
Կարող են դիմել այն երիտասարդները, ովքեր
- Ունեն PR-ի, SMM-ի, սոցիոլոգիայի, ռեժիսուրայի կամ հարակից այլ ոլորտներում կրթություն կամ պատրաստ են տեղում ձեռք բերել հմտություններ և ծառայեցնել ՀԵՀԵՄ-ին ու Հայ Եկեղեցուն․
- Ունեն լուսանկարելու, լուսանկարների մշակման, տեսանյութերի պատրաստման կարողություններ և հնարամտություն․
- Կամ պարզապես մարդիկ, ովքեր իրենց հետ կբերեն նոր գաղափարներ:
Մեր թիմում երիտասարդները կստանան տարաբնույթ սեմինարների ու վերապատրաստումների մասնակցելու, հոգևոր-մշակութային կյանքում նեգրավված լինելու, նոր գիտելիքներ ու հմտություններ ձեռք բերելու և ամենակարևորը՝ ինքնաարտահայտվելու հնարավորություն։
Դիմելու համար պետք է լրացնել ստորև կցված հայտը, Կենտրոնական գրասենյակի հանձնաժողովի հետ անցնել հարցազրույցը, ստորագրել անդամակցության պայմանագիրն ու դառնալ տեղեկատվական բաժնի անդամ՝ համալրելով ՀԵՀԵՄ ընտանիքը։