• Abovyan,
  • Mon - Fri
    09:00 - 18:00

«ՀԱՅՈՑ ՍՈՒՐԲ ԾՆՈՒՆԴ» հոգևոր-դասական երաժշտության համերգի հրավեր


Մեր Տեր Հիսուս Քրիստոսի Սուրբ Ծննդյան և Աստվածահայտնության տոնի առիթով, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ. Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ, հունվարի 6-ին, ժամը 19:30-ին, «Արամ Խաչատրյան համերգասրահում տեղի կունենա «ՀԱՅՈՑ ՍՈՒՐԲ ԾՆՈՒՆԴ» հոգևոր-դասական երաժշտության համերգը:

Համերգի ընթացքում կհնչեն հայ հոգևոր երգեր, աշխարհահռչակ դասականների` Բախի, Մոցարտի, Հենդելի, Շտրաուսի, Վերդիի, Չայկովսկու և այլոց ստեղծագործություններ, ինչպես նաև Սուրբ Ծննդյան հայտնի երգեր:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՍԻՄՖՈՆԻԿ ՆՎԱԳԱԽՈՒՄԲ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԱԿԱԴԵՄԻԱԿԱՆ ԵՐԳՉԱԽՈՒՄԲ

ՄԵՆԵՐԳԻՉՆԵՐ

Դիրիժորներ՝

Սերգեյ Սմբատյան,
Հովհաննես Չեքիջյան

Մուտքը` ՀՐԱՎԻՐԱՏՈՄՍԵՐՈՎ։

Մեկ հրավիրատոմսը նախատեսված է երկու հոգու համար։

Հրավիրատոմսերի համար զանգահարել 055775774 հեռախոսահամարով՝
հունվարի 2-5-ը։