ՀԵՀԵՄ Կենտրոնական գրասենյակի հիմնական առաքելությունն է համախմբել թեմական երիտասարդական ակտիվին: Ի հավելումն այդ գործունեության և ելնելով գրասենյակի կարիքներից՝ գրասենյակի կողմից պարբերաբար իրականացվում է նաև կամավորների ընդունելություն: ՀԵՀԵՄ կամավորական ռազմավարությունը նախատեսում է, որ ԿԳ-ի յուրաքանչյուր բաժին ունենա իր կամավորների խումբը, ովքեր կօգնեն գրասենյակի բաժինների ղեկավարներին՝ նախագծելու և կազմակերպելու իրենց առաքելությունից բխող ծրագրերը: Կամավորների ընդունելության ծրագիրը հնարավորություն է տալիս բազմաթիվ երիտասարդների ձեռք բերելու փորձառություն երիտասարդական քրիստոնեական աշխատանքում՝ մուլտիմեդիա, հասարակական կառույցների և թեմերի հետ աշխատանքի ոլորտներում:
Երիտասարդները կարող են կամավորագրվել հետևյալ աշխատանքային ուղղություններին՝
- ԿԳ աշխատակազմ,
- հասարակական կառույցների հետ կապերի բաժին,
- թեմերի հետ կապերի բաժին,
- տեղեկատվական բաժին։
ՀՀ օրենսդրության համաձայն կամավորների հետ կնքվում է աշխատանքային պայմանագիր, իսկ համագործակցության ավարտին՝ տրվում է նաև վկայական:
To apply and get additional information, visit ACYOWorld office at 15/1 Abovyan Street, Yerevan, adjacent to the St. Anne and St. Katoghike Churches.