• Աբովյան 15
  • Mon - Fri
    09:00 - 18:00

«Երիտմոտիվացիա․ մտքի տրանսֆորմացիա»

Ծրագիրը ստեղծվել ու մշակվել է ՀԵՀԵՄ ԿԳ հասարակական կառույցների հետ համագործակցության գծով փոխտնօրեն Անգելինա Ալեքսանյանի կողմից և իրականացվում է ՀԵՀԵՄ անդամների ակտիվ մասնակցությամբ ու ներգրավվածությամբ։

Ծրագրի նպատակն է

• տալ երիտասարդներին համապարփակ ինֆորմացիա երիտասարդական աշխատանքի սկզբունքների վերաբերյալ,

• ապահովել երիտասարդների ներգրավվածությունն ու մասնակցությունը,

• երիտասարդների միջոցով մոտիվացնել «չկողմնորոշված» խմբի երիտասարդներին

• խթանել կամավորությունը,

• լրացնել տեղեկատվական բացը, քանզի շատ երիտասարդներ այսօր ունեն մի շարք կարիքներ (որակյալ ժամանց, ուսուցողական հնարավորություններ, սոցիալական նշանակության խնդիրներ), որոնց շուրջ տարբեր տեսակի միջոցառումներ արդեն գոյություն ունեն, սակայն երիտասարդները հաճախ պարզապես պատկերացում չունեն դրանց մասնակցելու հնարավորությունների մասին։

Ծրագիրը մեկնարկել է ՀԵՀԵՄ Կենտրոնական գրասենյակում և հաջողությամբ իրականացվել է նաև Գուգարաց թեմում։

հղումներ՝ https://www.youtube.com/watch?v=-at06dsa4tU