• Աբովյան 15
  • Mon - Fri
    09:00 - 18:00

ℂoronaℤoom. Գեղարքունյաց թեմ

?Օգոստոսի 4-ին տեղի ունեցավ ՀԵՀԵՄ Կենտրոնական գրասենյակի հեռավար հանդիպումը Գեղարքունյաց թեմի երիտասարդաց միության հոգևոր պատասխանատու, Սարուխան գյուղի հոգևոր սպասավոր Տեր Ներսես քահանա Սահակյանի, թեմի երիտասարդաց միության ատենապետ՝ Հայկ Ղազարյանի, անդամներ՝ Հակոբ Սարգսյանի, Դիանա Միրիբյանի, Մարիամ Մուրադյանի, Սոնա Խաչիկյանի, Արմինե Ժամհարյանի, Մանուկ Վարդանյանի և Անահիտ Մարտիրոսյանի հետ:

Տերունական աղոթքից հետո թեմի երիտասարդները նախ ներկայացան, ապա՝ ներկայացրին թեմի երիտասարդական գործունեությունը:

Համավարակի ընթացքում, ինչպես բոլոր թեմերը, Գեղարքունյաց թեմը ևս Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի կողմից ստացած պարենամթերքը բաշխել է թեմի խոցելի ընտանիքներին:
Պարենամթերքը բաժանվել է երեք փուլով, որոնց ժամանակ երիտասարդները օգնել են ՝ փաթեթավորել սնունդը, ցուցակագրել ընտանիքները և բաժանել ծանրոցները…
Թեմի երիտասարդները, համագործակցում են նաև տեղում գործող միջազգային կազմակերպությունների հետ: Հարության տոնին, Վորլդ Վիժն Հայաստան Գավառի ՏԶԾ-ի հետ համատեղ, թեմի քահանաները՝ Տեր Ներսես քահանա Սահակյանը, Տեր Նշան քահանա Սարգսյանը և Տեր Սիմեոն քահանա Հովհաննիսյանը նախաձեռնել են Սուրբ Հարության տոնի մասին ֆիլմի նկարահանում,որը, դպրոցների հետ համագործակցաբար, առցանց ցուցադրել են աշակերտներին և ոչ միայն: Նպատակը եղել է համաճարակի պատճառով տոնին չմասնակցած մարդանց հաղորդ դարձնել Սուրբ Հարության խորհրդին:
Համավարակի օրերին թեմում փորձում են Ս.Պատարագները առցանց հեռարձակել, ընթացքում կազմակերպում են նաև Սուրբ Գրքի սերտողություններ…
Երիտասարդաց միության անդամներից Դիանա Միրիբյանը նշում է , որ այս օրերին շատ կարևոր էր ստեղծել հարթակներ, որոնց միջոցով կկարողանային մարդկաց հարցերին պատասխանել և այժմ հարցերի դեպքում մարդկանց ոչ թե ուղղորդում են դեպի քահանան, այլ՝ հենց իրենք ՝ երիտասարդները, ձեռնամուխ են լինում պատասխանել հարցերին:

⛪️ Հանդիպման ընթացքում քննարկվեցին ՀԵՀԵՄ տարածաշրջանային ժողովների կազմակերպումը, ՀԵՀԵՄ «Դեպի Սուրբ Էջմիածին, դեպի հայաստանյան թեմեր» համահայկական երիտասարդական 2021թ․ ուխտագնացության կազմակերպման ընթացակարգերը, Վեհափառ Հայրապետի գահակալության 20-ամյակի միջոցառումները՝ «100 հարց եկեղեցու մասին», «Եկեղեցաշինությունն ու հայ երիտասարդները» և «Իմ եկեղեցին» ? նախատեսվող նոր նախաձեռնությունները։
? Անդրադարձ կատարվեց ՀԵՀԵՄ Կենտրոնական գրասենյակի նախաձեռնությամբ իրականացվող «Երիտասարդի աղոթագիրք»

,«Երիտասարդի պատարագամատույց», «Հայրապետական պատգամներ», «Կայսերինը կայսեր, Աստծունը՝ Աստծուն» և այլ հրատարակություններին։
Հայր Թովման, կարևորեց թեմական երիտասարդների առաջնորդական կարողությունները զարգացնելու ուղղությամբ աշխատանք տանելու հանգամանքը։ Նա նշեց, որ տարածաշրջանային ժողովների ընթացքում այդպիսի ծրագիր ներառված կլինի ⛪️«Մենք ենք Աստծո ձեռքերը» կամ
«Մենք ենք Եկեղեցու ձեռքերը» ⛪️ խորագրով։

Հանդիպումն ավարտվեց հիվանդների ապաքինման աղոթքով: ? ? ?