• Abovyan,
  • Mon - Fri
    09:00 - 18:00

Առողջ ապրելակերպ, առաջին բուժօգնություն • ՀԵՀԵՄ

Մայիսի 7-ին ՀԵՀԵՄ Կենտրոնական գրասենյակում անցկացվեց «Առողջ ապրելակերպ, առաջին բուժօգնություն» վերապատրաստման ծրագիրը։

Հանդիպումը մեկնարկեց ՀԵՀԵՄ ԿԳ հասարակական կապերի գծով փոխտնօրեն Անգելինա Ալեքսանյանի ողջույնի խոսքով։

Առաջին մասում բանախոսում էր մասնագիտությամբ բժիշկ, ԵՊԲՀ ուսանող, ՀԵՀԵՄ ԿԳ հասարակական կապերի բաժնի անդամ Սևակ Պապոյանը, ով երիտասարդներին ներկայացրեց վնասակար սովորությունների հետևանքներն ու օրգանիզմն առողջ պահելու գաղտնիքները։ Ծավալվեց ինտերակտիվ զրույց ծխախոտի կիրառման, խմիչքի չարաշահման հետևանքների, առողջ սննդակարգի և բազմաթիվ այլ հարցերի շուրջ, ներկայացվեցին տարբեր ստատիստիկաներ և վերլուծություններ։ Հարցուպատասխանի շրջանակում Ս․ Պապոյանը մասնակիցներին մի շարք մասնագիտական խորհուրդներ տվեց։

Հանդիպման երկրորդ մասն անցկացրեց ծրագրի հատուկ հյուրը՝ Եվրոպայի չեմպիոն, թեքվանդոյի մարզիչ, Taekwon-Do զարգացման կենտրոնի նախագահ Լևոն Ավագյանը։

Առողջ մարմին, առողջ շունչ, առողջ հոգի․ այս երեք գործոններն է չեմպիոնը համարում առողջության գրավականը։ Առողջ մարմինը ենթադրում է ճիշտ ընտրված հագուստ, առողջ սնունդ, քուն, ֆիզիկական վարժություններ և այլն։ Առողջ շունչը Լևոն Ավագյանը ընկալում է երեք գործոնների համադրությամբ՝ միտք, կամք զգացմունք, իսկ Առողջ հոգու համար պարտադիր գործոն է Աստվածայինը՝ եկեղեցին, աղոթքը, Աստվածաշունչը, ընտանիքը և այլն։

Ինտերակտիվ զրույցից հետո թեքվանդոյի մարզիչը երիտասարդներին նաև ցույց տվեց մի քանի ֆիզիկական վարժություններ։

Հանդիպման ավարտին մասնակիցներին բաժանվեցին մասնակցության վկայականներ Կենտրոնական գրասենյակի և առողջ ապրելակերպի ու հիգիենայի պահպանման մասին գրքույկներ՝ Լևոն Ավագյանի կողմից։

«Առողջ ապրելակերպ, առաջին բուժօգնություն» վերապատրաստման ծրագիրը կազմակերպել էր ԵՊԲՀ ուսանողներ, ՀԵՀԵՄ ԿԳ հասարակական կապերի բաժնի անդամներ Սևակ Պապոյանի և Լյուդվիգ Միքայելյանի նախաձերնությամբ։

Լուսանկարներն here