• Abovyan, 15/1
  • 09:00 - 18:00

Դիմակներ անցորդներին․ Շենգավիթ

Հուլիսի 27-ին «Հաղթահարենք համավարակը միասին» նախաձեռնությունը իրականացվեց Շենգավիթ վարչական շրջանում։

Օրը մեկնարկեց ՀԵՀԵՄ Հոգևոր տեսուչ Հոգեշնորհ Տեր Թովմա վարդապետ Խաչատրյանի, Շենգավիթ վարչական շրջանի ղեկավար Ռազմիկ Մկրտչյանի, Նորագավթի թաղամասի Սուրբ Գևորգ եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Ղուկաս քահանա Բալայանի և «Համահայկական երիտասարդական միություն» (ՀԵՄ) ՀԿ-ի կամավորների հանդիպումով Ս․ Գևորգ եկեղեցում։

Այնուհետև Շենգավիթ վարչական շրջանի աշխատակազմի և եկեղեցու հոգևոր ծառայողների ուղեկցությամբ Նորագավիթի փողոցներում քաղաքացիներին բաժանվեցին անհատական փաթեթավորմամբ, բժշկական չափանիշներին համապատասխան՝ բազմաշերտ, բազմակի օգտագործման շնչառական դիմակներ։

Մեր օրերում, մարդիկ հատկապես ունեն հոգոր և հոգեբանական աջակցության կարիք։ Քանի որ, փակ դեմքի պայմաններում անհնար է արտահայտել որևէ ապրումակցող հույզ, ՀԵՄ կամավորների նախաձեռնությամբ դիմակների վրա պատկերվել է Սուրբ Էջմիածնի Մայր Տաճարի գծանկարը՝ իբրև հույսի և լավատեսության խորհրդանիշ։

Վերջերս, Ամենայն Հայոց Կաթողիկոսի ձեռամբ օծվեց Սուրբ Էջմիածնի Մայր տաճարի կենտրոնական գմբեթի Սուրբ Խաչը և այս տարին, ըստ երևույթին, նշանավորվում է hայ Քրիստոնյաներիս կյանքում իբրև Սուրբ Էջմիածնի Մայր Տաճարի տարի, ինչը առավել հոգևոր ուժ և զորակցություն է հաղորդում համավարակի պայմաններում դժվարության մեջ գտնվող մարդկանց։

Հիշեցնենք, որ «Հաղթահարենք համավարակը միասին» նախաձեռնությունը Եկեղեցիների համաշխարհային խորհրդի Հայաստանյան միջեկեղեցական Կլոր սեղան հիմնադրամի և ՀԵՀԵՄ Կենտրոնական գրասենյակի համաֆինանսավորմամբ իրականացնում է «Համահայկական երիտասարդական միություն» (ՀԵՄ) կրթամշակութային երիտասարդական հասարակական կազմակերպությունը։ Նախատեսվում է քաղաքացիներին բաժանել 3000 դիմակ։

Ծրագիրը մեկնարկել է Դավիթաշեն վարչական շրջանում հուլիսի 24-ին։

🔰 «Հաղթահարենք համավարակը միասին» ծրագիրը Նորագավիթում⤵️Հուլիսի 27-ին «Հաղթահարենք համավարակը միասին» նախաձեռնությունը…

Posted by Հայ Եկեղեցու Համաշխարհային Երիտասարդական Միավորում/ՀԵՀԵՄ/ — ACYOWorld on Thursday, July 30, 2020

Yandex.Metrica