• Abovyan,
  • Mon - Fri
    09:00 - 18:00

Ընտանիք և քրիստոնեական արժեհամակարգ

Սեպտեմբերի 2-ին ՀԵՀԵՄ կենտրոնական գրասենյակում տեղի ունեցավ «Ընտանիքը և քրիստոնեական արժեհամակարգը» խորագրով քննարկում, որին բանախոսում էր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Արտաքին հարաբերությունների բաժնի տնօրեն Գերաշնորհ Տեր Նաթան Արքեպիսկոպոս Հովհաննիսյանը։

Քննարկումը սկսվեց Գերաշնորհ Սրբազան Հոր աղոթքով։ Ողջույնի խոսքով հանդես եկավ ՀԵՀԵՄ հոգևոր տեսուչ և Կենտրոնական գրասենյակի տնօրեն Հայր Թովման, իսկ ընտանեկան խորհրդատվության կենտրոնի հիմնադիր՝ Անգելինա Ալեքսանյանը հանդես եկավ «ընտանիքի ամրության 7 ոսկե կանոններ» խորագիրը կրող ակնարկով։

Ծնող, զավակ, հայրենիք, սեր, ամուսնություն, ավանդական և ոչ ավանդական ընտանիք․ Գերաշնորհ Տեր Նաթան Արքեպիսկոպոս Հովհաննիսյանը քննարկման ընթացքում անդրադարձավ այս և մի շարք այլ առանցքների։ Ըստ Սրբազանի՝ ընտանիք կազմելու որոշման պատասխանատվությունն առաջին հերթին զոհողության պատրաստ լինելն է։ Սրբազան Հայրն իր խոսքում մասնավորապես նշեց.

Հիշեցնենք, որ Վեհափառ Հայրապետի օրհնությամբ այս տարին հռչակվել է Ընտանիքի տարի և այդ առիթով ՀԵՀԵՄ Կենտրոնական գրասենյակը մեկնարկել է ընտանեկան հիմնահարցերին վերաբերող քննարկումների շարք, որոնց մասնակցելու և բանախոսելու են բարձրաստիճան հոգևորականներ, պետական այրեր ու հասարակական սեկտորի ներկայացուցիչներ։

«Ընտանիք կազմելու կարևորագույն խնդիրն այն հարցն է, թե որքանո՞վ է մարդը պատրաստ զոհողության: Օրինակ՝ զավակ ունենալու ժամանակ ծնողի անհատականության մի մասը դադարում է իրենը լինել, քանի որ նա զոհում է դա հանուն այդ երեխայի և այն ծնողը, որը պատրաստ չէ այդ զոհողությանը պիտի չշտապի այդ քայլին գնալ: Ամուսնությունը մարդու կյանքում ամենապատասխանատու քայլն է»:
Նաթան Սրբազանի ելույթից հետո տեղի ունեցավ հարց ու պատասխան հյուրերի հետ:

ՀԵՀԵՄ կենտրոնական գրասենյակում այսօր տեղի ունեցավ «Ընտանիքը և քրիստոնեական արժեհամակարգը» խորագրով քննարկում, որին…

Posted by Հայ Եկեղեցու Համաշխարհային Երիտասարդական Միավորում/ՀԵՀԵՄ/ — ACYOWorld on Monday, September 2, 2019