• Աբովյան 15
  • Mon - Fri
    09:00 - 18:00

«Բարև, ես եմ»․ տավուշցի երիտասարդների նոր նախաձեռնությունը

 Տավուշի թեմի Երիտասարդաց միությունը նոր նախաձեռնություն է սկսել, որ կոչվում է  «Բարև, ես եմ»։ Նախաձեռնության շրջանակներում երիտասարդներն իրենց օրը սկսեցին Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Սրբազանի հետ զրույցով, այնուհետև ՀՀ վաստակավոր արտիստ Դավիթ Հակոբյանը խոսեց դերասանական վարպետության և խոսքարվեստի մասին։ Երիտասարդները հանդիպեցին նաև ավստրիացի հայագետ Յասմին Դում-Թրագուտին։ Ոչ պակաս հետաքրքիր էր տավուշեցի երիտասարդ գիտնական Սիրանույշ Մելիքյանի խոսքը։ Օրը գերհագեցած էր ոչ միայն հանդիպումներով, այլև տարաբնույթ ճանաչողական խաղերով։ Այնուհետև բոլորով մասնակցեցին երեկոյան ժամերգության։
«Բարև, ես եմ» ծրագրի շրջանակներում թեմի ակտիվ երիտասարդները պարբերաբար կհավաքվեն, հոգևոր-կրթական հագեցած օրեր կկազմակերպվեն նաև թեմի մյուս համայնքներում։