• Abovyan,
  • Mon - Fri
    09:00 - 18:00

Մոսկվայի դատարանը ՀՀ քաղաքացու օգտին բռնագանձեց 3 մլն ռուբլի

Մոսկվայի դատարանը Հայաստանի քաղաքացու օգտին բռնագանձել է 3 մլն ռուբլի՝ աշխատավայրում վնասվածք ստանալու համար։

Մոսկվայի դատարանը որոշում է կայացրել վճարել մոտ 3 մլն ռուբլի՝ աշխատավայրում վնասվածք ստացած և ոտքը կորցրած Հայաստանի քաղաքացի Արթուր Հարությունյանին։ Տղամարդը պաշտոնապես աշխատանքի ընդունված չի եղել։ Դատարանը պարտավորեցրել է գործատուին, ում համար տուժողը աշխատել է «սևով», նրա հետ կնքել աշխատանքային պայմանագիր և լրացուցիչ վճարումներ կատարել Սոցիալական ապահովագրության հիմնադրամին և կենսաթոշակային հիմնադրամին։

Հայ Առաքելական Եկեղեցու Ռուսաստանի և Նոր Նախիջևանի թեմի Անվճար իրավաբանական օգնության կենտրոնի ղեկավար Ռուբեն Մարգարյանը Արթուր Հարությունյանի ողբերգական պատմության մասին տեղեկացել է ՆՈՒՌ երիտասարդաց միության կազմակերպած հանդիպման ժամանակ։ Անվճար իրավաբանական օգնության կենտրոնն օգնեց կազմել դատարանին անհրաժեշտ բոլոր փաստաթղթերը և շահեց գործը։

Սկզբնաղբյուր