• Abovyan,
  • Mon - Fri
    09:00 - 18:00

«Գուշակիր սրբավայրը»․ մրցույթ

ՀԵՀԵՄ ԿԳ Տեղեկատվական բաժնի անդամ Լիաննա Առաքելյանի նախաձեռնությամբ և իրականացմամբ ՀԵՀԵՄ  ֆեյսբուքյան էջում անցկացվում է «Գուշակիր սրբավայրը» մրցույթը։

Յուրաքանչյուր շաբաթ ֆեյսբուքյան հանրությանն է ներկայացվում հայկական որևէ սրբավայր՝ ծանոթ, քիչ ծանոթ և անծանոթ։ Օգտատերերն իրենք են փորձում կռահել, թե որ  սրբավայրի մասին է խոսքը։ Առաջին ճիշտ գուշակողները հրավիրվում են ՀԵՀԵՄ ԿԳ և ստանում խրախուսական նվերներ։