• Աբովյան 15/1
  • Երկ. - Ուրբ.
    09:00 - 18:00

Ավագ Շաբաթը դուռն է Հարության․ ՀԵՀԵՄ հոգևոր առաջնորդ

Մեկնարկել է Ավագ Շաբաթը։ Այդ առթիվ տեսաուղերձ է հղել ՀԵՀԵՄ հոգևոր առաջնորդ Բարձրաշնորհ Տեր Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանը։ Ուղերձում մասնավորապես ասված է․

«Մեծ Պահքի հոգևոր ճամփորդության վերջին հանգրվանն է Ավագ Շաբաթը, որի ողջ ընթացքը մեզ է ներկայացնում Տիրոջ երկրավոր կյանքի վերջին օրերը՝ Ծաղկազարդից մինչև Սուրբ Հարության լույսի առավոտը։ Որքան խրախուսելի է, որ քրիստոնյա հավատացյալն այս ընթացքում քայլ առ քայլ ճանապարհորդակից դառնա Քրիստոսին՝ մեր Սուրբ Եկեղեցու հայրերի կողմից հաստատված աղոթքների և շարականների առաջնորդությամբ, որոնց մեջ կտեսնենք Քրիստոսի ներկայությունը և այն մեր կյանքի հայելին կդարձնենք։

Բավական է, որ մեր առջև ունենանք գերագույն մտատիպարը՝ Քրիստոսին, և նրա կյանքի նմանակցությամբ ապրենք նոր կյանքը՝ Աստծո կամքի համաձայն։

Ծաղկազարդի կիրակիով Երուսաղեմ քաղաքը դառնում է նոր կյանքի դուռը, որովհետև Քրիստոսի հաղթական մուտքը սուրբ քաղաք Երուսաղեմ նոր իմաստ կհաղորդի Հին Ուխտով Աստծո հետ դաշինք կնքած մարդկության համար»։

Մանրամասները՝ տեսանյութում․