• Աբովյան 15
  • Երկ. - Ուրբ.
    09:00 - 18:00

Երկօրյա լսումներ․ Հիմնադրվեց ՀԵՀԵՄ երգչախումբը

Մեկնարկեց ՀԵՀԵՄ Կենտրոնական Գրասենյակի հերթական մշակութային նախագիծը։ Հիմնադրվեց ՀԵՀԵՄ երգչախումբը, որի խմբավարը Կոմիտասի անվան Պետական Կոնսերվատորիայի մագիստրատուրայի Խմբավարության բաժնի երկրորդ կուրսի ուսանող Վաչագան Մամիկոնյանն է։ Նա արդեն մի քանի երգչախմբի ստեղծման փորձ ունի։

Վերջինս ՀԵՀԵՄ ԿԳ-ում երկօրյա լսումներ անցկացրեց։ Նա ամենայն աչալրջությամբ և արհեստավարժ հմտությամբ քննեց երգչախմբին մասնակցության ցանկություն հայտնած յուրաքանչյուր երիտասարդի՝ պարզելու և ըստ այդմ գործածելու նրա ձայնային տվյալները և երաժշտական գիտելիքի տիրապետման աստիճանը։ Խմբավարի ասելով՝ երգչախումբը կունենա բազմազան երգացանկ, որը կներառի խմբերգային արվեստի լավագույն նմուշները։

Տեսահոլովակը՝ Էլեն Ծատուրյանի