• Աբովյան 15/1
  • Երկ. - Ուրբ.
    09:00 - 18:00

Քրիստոս մարդացավ խաչելությամբ․ Սամվել սարկավագ

Խաչվերաց տաղավար տոնին ընդառաջ՝ «Հոգևոր Զրույցներ» շարքում այս անգամ ՀԵՀԵՄ ջերմ ընտանիքն իր հարկի ներքո հյուրընկալեց բարեշնորհ Սամվել սարկավագ Պողոսյանին։  Զրույցի թեման էր «Վերցրու խաչդ և արի իմ հետևից»։ Մատթեոս 16:24-ում Տիրոջ կողմից հնչեցված այս պատվիրանի խորքային իմաստները երիտասարդներին մեկնելով՝ Սամվել սարկավագն ասաց․ «Քրիստոս մարդացավ խաչի վրա խաչելությամբ: Խաչը դադարեց պատժի խորհրդանշան լինելուց և դարձավ հաղթանակի նշան»։

Նա օրինակ բերեց հարուստ երիտասարդին, որը Հիսուսին ասաց, որ պահում է բոլոր պատվիրանները։ Բայց, սարկավագի դիտարկմամբ, իրականում նա կենտրոնացել էր ինքն իր վրա և մոռացել մերձավորի մասին։ Եվ Տերը նրան այդ հիշեցրեց։ Միմյանց բեռներ կրելը և սեփական խաչն առնելն ու Տիրոջ հետևից գնալը մարդ դառնալու ճանապարհն է:

Հանդիպմանը հնչեցին երիտասարդներին հուզող  բազմաթիվ հարցեր, և տեղի ունեցավ բուռն քննարկում:

Սամվել սարկավագը խիստ կարևորեց քրիստոնեական դաստիարակության մեջ Ավետարանի ընթերցումը:

Նա հիշեց, որ զինվոր ընկերոջը Ավետարան էր նվիրել , որը մկները կրծել էին, իսկ երբ ընկերոջը խոստացել էր նորը նվիրել, վերջինս պատասխանել էր.

-Նորը պետք չէ. մկները սովորեցրել  են, թե ինչպես ճիշտ կարդալ  Ավետարանը:

Լուսանկարները՝ Մարգարիտա Աթոյանի

Տեսահոլովակը՝ Վերգինե Առաքելյանի

Լիաննա Առաքելյան
Լիաննա Առաքելյան
տեքստի հեղինակ