• Աբովյան 15/1
  • 09:00 - 18:00

Անդամակցության հրավեր երիտասարդներին • ՀԵՀԵՄ

Այն երիտասարդներին, ովքեր եռում են նորարարական գաղափարներով, նախաձեռնող են և սիրում են ստեղծել նորը ՀԵՀԵՄ Կենտրոնական գրասենյակի տեղեկատվական բաժինը հրավիրում է անդամակցության։

Կարող են դիմել այն երիտասարդները, ովքեր

  • Ունեն PR-ի, SMM-ի, սոցիոլոգիայի, ռեժիսուրայի կամ հարակից այլ ոլորտներում կրթություն կամ պատրաստ են տեղում ձեռք բերել հմտություններ և ծառայեցնել ՀԵՀԵՄ-ին ու Հայ Եկեղեցուն․
  • Ունեն լուսանկարելու, լուսանկարների մշակման, տեսանյութերի պատրաստման կարողություններ և հնարամտություն․
  • Կամ պարզապես մարդիկ, ովքեր իրենց հետ կբերեն նոր գաղափարներ:

Մեր թիմում երիտասարդները կստանան տարաբնույթ սեմինարների ու վերապատրաստումների մասնակցելու, հոգևոր-մշակութային կյանքում նեգրավված լինելու, նոր գիտելիքներ ու հմտություններ ձեռք բերելու և ամենակարևորը՝ ինքնաարտահայտվելու հնարավորություն։

Դիմելու համար պետք է լրացնել ստորև կցված հայտը, Կենտրոնական գրասենյակի հանձնաժողովի հետ անցնել հարցազրույցը, ստորագրել անդամակցության պայմանագիրն ու դառնալ տեղեկատվական բաժնի անդամ՝ համալրելով ՀԵՀԵՄ ընտանիքը։

Yandex.Metrica