Անդամակցության հրավեր․ Թեմական կապերի բաժին
ՀԵՀԵՄ Կենտրոնական գրասենյակի թեմական կապերի բաժինը հրավիրում է անդամակցության այն երիտասարդների, ովքեր ակտիվ են, նախաձեռնող, տիրապետում են օտար լեզուների, սիրում են սովորել ու կյանքի կոչել նոր գաղափարներ։
Մեր թիմում երիտասարդները կստանան տարաբնույթ սեմինարների ու վերապատրաստումների մասնակցելու, հոգևոր-մշակութային կյանքում նեգրավված լինելու, նոր գիտելիքներ ու հմտություններ ձեռք բերելու և ամենակարևորը՝ ինքնաարտահայտվելու հնարավորություն։
Դիմելու համար շտապեք անցնել ստորև կցված հղումով, լրացնել հայտը, Կենտրոնական գրասենյակում անցնել հարցազրույցն ու դառնալ թեմական կապերի բաժնի անդամ՝ համալրելով ՀԵՀԵՄ ընտանիքը։ Տեղերը սահմանափակ են։