• Աբովյան 15/1
  • 09:00 - 18:00

Հարստացնենք զինվորի գրադարանը • Գրքահավաք

Սիրելիներ,
Փետրվարի 19-ին Գիրք նվիրելու օրն է։ Այս կապակցությամբ, փետրվարի 8-ից (երկուշաբթի) վերականգնման փուլում գտնվող զինվորների ժամանակը հետաքրքիր դարձնելու համար ՀԵՀԵՄ Կենտրոնական գրասենյակը իրականացնում է նպատակային գրքահավաք։

Այն կմեկնարկի 12:00-ին ՀԵՀԵՄ Կենտրոնական գրասենյակի մոտ` Սայաթ Նովա-Աբովյան խաչմերուկում (Սուրբ Աննա և Սուրբ Կաթողիկե եկեղեցիների հարևանությամբ)։

Ընտրության հարցում, իհարկե, ազատ եք, սակայն նախընտրելի են հոգեբանորեն գոտեպնդող գրքերը։

Եկեք միասին հարստացնենք զինվորի գրադարանը։ Մեր թիմը սիրով կընդունի ձեր նվերները և կփոխանցի զինվորներին։

Գրքահավաքը կիրականացվի մինչև փետրվարի 19-ը։

Հարցերի դեպքում զանգահարել 043 71 1700, 099 55 1700 հեռախոսահամարներով։

ՀԵՀԵՄ Կենտրոնական գրասենյակ

Yandex.Metrica