• Աբովյան 15/1
  • Երկ. - Ուրբ.
    09:00 - 18:00

«Ապաշխարության խորհուրդը սրբության հասնելն է». հեռավար քննարկում

Ապաշխարությունը հոգևոր գործընթաց է: Ապաշխարության խորհրդի գործնական կողմին անդրադարձավ Առինջ գյուղի հոգևոր հովիվ Արժանապատիվ Տ․ Սմբատ քահանա Սարգսյանը երիտասարդների հետ առցանց հանդիպմանը, որը նախաձեռնել էր  ՀԵՀԵՄ ԿԳ-ն:

-Խաղաղության մեջ չկա տառապանք: Իսկ մենք ձգտում ենք այն խաղաղությանը, որ Աստված պատրաստել է մեզ համար, և որը Երկնային Արքայությունում է մեզ տրվելու: Բայց քանի դեռ մարմնի մեջ ենք և ուզում ենք հասնել այդ երանավետ հանգստյանը, պետք է ապրենք Աստծո պատվիրաններով, — թեմային անդրադառնալով՝ ասաց տեր հայրը: Նա մեջբերելով Ս. Հովհան Ոսկեբերանին՝ նկատեց, որ ցանկացած մարդ ունի արդարության զգացում, բայց մենք կհասնենք արդարության միայն այն դեպքում, եթե դիմենք Արդարին: «Ի՞նչն է մեզ բերում զղջման: Գործած հանցանքի հետևանքը տեսնելը: Ապաշխարության խորհուրդը սրբության հասնելն է», — համոզմունք հայտնեց Առինջ գյուղի հոգևոր հովիվը:

Մանրամասները՝ տեսանյութում: