• Աբովյան 15/1
  • Երկ. - Ուրբ.
    09:00 - 18:00

Հայոց բանակի 30–ամյակին նվիրված հանդիպում Արագածոտնի թեմում

Հունվարի 28-ին տեղի ունեցավ Օշականի Սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցու երիտասարդաց միության
քննարկումը` նվիրված հայոց բանակի կազմավորման 30-ամյակին։

Որպես հյուր հրավիրվել էին Արցախյան առաջին պատերազմի մասնակից Արթուր Ներսիսյանն ու գնդերեց Սիմոն սարկավագը։
Հանդիպումը Տերունական աղոթքով բացեց Օշականի Սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Վազգեն քահանա Հովհաննիսյանը։
Խոսվեց բանակի կազմավորման և անցած ուղու, ինչպես նաև՝ գնդերեցների ծառայության և նրանց ունեցած դերի մասին։
Քննարկմանը մասնակցում էին նաև Օշականի Մեսրոպ Մաշտոց միջնակարգ դպրոցի ավագ դասարանների աշակերտները։