• Աբովյան 15/1
  • Երկ. - Ուրբ.
    09:00 - 18:00

ՀԵՀԵՄ ԿԳ անդամները այցելեցին Մայր Աթոռ

Մարտի 19-ին ՀԵՀԵՄ Կենտրոնական գրասենյակի աշխատակազմն ու անդամ երիտասարդները այցելեցին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին։

Նորին Սրբություն Վեհափառ Հայրապետի օրհնությամբ երիտասարդները հնարավորություն ստացան լինելու Վեհարանի «Ոսկեդարան» ցուցասրահում և տեսնելու կաթողիկոսական հատընտիր նմուշներ, ոսկե տառեր և հոգևոր-մշակութային այլ արժեքներ:

Այնուհետև, ՀԵՀԵՄ հոգևոր տեսուչ, Կենտրոնական գրասենյակի տնօրեն հոգեշնորհ Տեր Թովմա վարդապետ Խաչատրյանը երիտասարդներին մանրամասնորեն ներկայացրեց Էջմիածնի Մայր Տաճարի ճարտարապետական նրբությունները։

Տեղի ունեցավ Հանդիպում Մայր Աթոռի Լուսարարապետ Գերաշնորհ Տեր Մուշեղ եպիսկոպոս Բաբայանի հետ։

Օրվա ավարտին երիտասարդները Սուրբ Գայանե վանքում մասնակցեցին Հանգստյան ժամերգությանը և ստացան Վեհափառ Հայրապետի օրհնությունը։