• Աբովյան 15/1
  • 09:00 - 18:00

ԱՄԵ նախաձեռնության հերթական հանդիպումը

«Ավելի միասնական երիտասարդություն» նախաձեռնության շրջանակում ՀԵՀԵՄ Կենտրոնական գրասենյակը շարունակում է հանդիպումները ակտիվ գործունեություն ծավալող երիտասարդական կազմակերպությունների հետ։

Այս անգամ ZOOM հանդիպումը ՄԻՏՔ ՀԿ-ի նախագահ Լևոն Չուկլակյանի և ծրագրերի համակարգող Ծովինար Դանիելյանի հետ էր։ ՀԵՀԵՄ Կենտրոնական գրասենյակից միացել էին հասարակական կառույցների հետ համագործակցության գծով փոխտնօրեն Անգելինա Ալեքսանյանը, բաժնի անդամներ Անի Հովհաննիսյանը և Եսթեր Հակոբյանը։

Հանդիպման ընթացքում երկուստեք ներկայացվեցին երիտասարդական ոլորտում իրականացված և իրականացվելիք ծրագրերը։

Շատ ուրախ ենք, որ երիտասարդական ոլորտում իրական ու չափելի փոփոխություններ բերող կազմակերպությունները նաև մեկ ընդհանուր նպատակ ունեն, որն է «երիտասարդի լավագույն շահը», կրթական որակի բարելավումը, սոցիալիզացմանն ու աշխատանքային հմտությունների յուրացմանն ուղղված մի շարք նախաձեռնություններ։

Շնորհակալություն հետաքրքիր հանդիպման համար։

Yandex.Metrica