• Աբովյան 15/1
  • 09:00 - 18:00

Ապրիլի 7-ը ՀԵՀԵՄ կենտրոնական գրասենյակում

Ապրիլի 7-ը ՀԵՀԵՄ կենտրոնական գրասենյակում նշվեց ջերմ մթնոլորտում։ Սուրբ Մարիամ Աստվածածնի Ավետման և Մայրության ու գեղեցկության տոնի կապակցությամբ գրասենյակում էինք հյուրընկալել օպերային երգչուհի, ՀՀ ժողովրդական արտիստ Հասմիկ Պապյանին և դերասանուհի, հաղորդավարուհի ու երգչուհի Անահիտ Կիրակոսյանին։

ՀԵՀԵՄ ԿԳ աշխատակազմի և անդամների հետ մտերմիկ զրույցի ընթացքում հյուրերը՝ կարևորելով մայրական աղոթքները, պատմեցին հուշեր իրենց մայրերի մասին, խոսեցին ընտանիքի կարևորութան ու ընտանիքում հանդիպող դժվարությունների մասին։

Քննարկվեցին նաև կնոջն առնչվող մի շարք հարցեր, մասնագիտության ընտրություն, աշխատանք, կարիերա, ծնողական սեր, բարի համբավ, սկզբունքայնություն, սեր․․․

Միջոցառման ավարտին ՀԵՀԵՄ ԿԳ-ի Քարտուղարության և տեղեկատվական բաժնի անդամ Ռուբինա Խաչատրյանը կատարեց Սբ. Աստվածածնին նվիրված «Խնկի Ծառին Նման ես» հոգևոր երգն ու ասմունքեց բանաստեղծների՝ մայրերին նվիրված յուրահատուկ գործերից:

 

Yandex.Metrica