• Աբովյան 15/1
  • 09:00 - 18:00

Արևշատի Ս. Մարիամ Աստվածածին եկեղեցին

Արարատի մարզի Արևշատ գյուղի Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցին և բակում տեղադրված խաչքարը օծվել են 2006թ. հուլիսի 23-ին՝ Հիսուս Քրիստոսի Պայծառակերպության տոնին, ձեռամբ Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Տեր Նավասարդ արքեպիկոպոս Կճոյանի և մասնակցությամբ քահանայից դասի։

Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցին կառուցվել է նախկին համանուն եկեղեցու ավերակների վրա: Գյուղի հին բազիլիկ եկեղեցին կառուցվել էր դեռևս 1890-ական թթ., այնուհետև վերակառուցվել ու օծվել 1903թ.: 1937թ., անհատի պաշտամունքի տարիներին, եկեղեցին փակվել էր և աստիճանաբար խոնարհվել: Եկեղեցի չունենալու պատճառով արևշատցիները գնում էին հարևան գյուղերի եկեղեցիներ՝ մասնակցելու եկեղեցական արարողություններին:

Եկեղեցու բարերարն այժմ Ռոստովում բնակվող նախկին արևշատցի Սամվել Դավթյանն է: 2005թ. ճարտարապետ Դավիթ Քերթմենջյանի նախագծով կարճ ժամանակամիջոցում կառուցվեց գմբեթավոր եկեղեցին՝ իր զանգակատնով:

ԻՄ ԵԿԵՂԵՑԻՆ, ԻՄ ՀԱՄԱՅՆՔԸ

ՀԵՀԵՄ Կենտրոնական գրասենյակն իրականացնում է «Իմ Եկեղեցին, իմ համայնքը» ծրագիրը, որի շրջանակում ՀԵՀԵՄ թեմական երիտասարդները ներկայացնում են իրենց համայնքի եկեղեցիներն ու դրանց պատմությունը։

Այս նախաձեռնությունը հնարավորություն է ընձեռում երիտասարդներին աշխարհի տարբեր անկյուններից միմյանց պատմել Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու՝ իրենց թեմի ժառանգության՝ Հայկական վանքերի ու եկեղեցիների մասին։

«Իմ Եկեղեցին, իմ համայնքը» ծրագիրը համալրում է Վեհափառ Հայրապետի գահակալության 20-ամյա գործունեությանը նվիրված նախաձեռնությունների շարքը։

Բոլոր տեսանյութերը կհամալրվեն այստեղ։

Yandex.Metrica