• Աբովյան 15
  • Երկ. - Ուրբ.
    09:00 - 18:00

ℂoronaℤoom Արարատ(ԱՀԹ)-Արմավիր

Հուլիսի 21-ին տեղի ունեցավ ՀԵՀԵՄ Կենտրոնական գրասենյակի  ℂoronaℤoom հեռավար հանդիպումը Արարատյան Հայրապետական թեմի Արարատի մարզի հոգևոր տեսչության երիտասարդաց միությունների հոգևոր պատասխանատու Արժանապատիվ Տեր Դավիթ քահանա Սահակյանի, երիտասարդաց միությունների անդամներ Սարգիս Սաֆարյանի, Գոռ Ավետյանի, Հենրիկ Ոսկանյանի, Հարություն Սահակյանի, Վահե Սայադյանի և Արմավիրի թեմի երիտասարդաց միությունների պատասխանատու Մանուշակ Գևորգյանի հետ։

Համավարակի ընթացքում Արարատյան Հայրապետական թեմիԱրարատի մարզի, երիտասարդական գործունեությունը

Երիտասարդները թեմում քահանաների հետ այցելություններ են իրականացնում մանկատներ, հոգեբուժարան, դպրոցներ, մանկապարտեզներ, ծերանոցներ։
Համավարակի ընթացքում երիտասարդներն ակտիվ մասնակցություն են ունեցել սոցիալական ծրագրերում՝ առաքել են պարենամթերքը կարիքավորներին։
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տրամադրած օգնությունից զատ, երիտասարդները նաև նախաձեռնել և դրամահավաքներ են իրականացրել, սննդամթերք գնել և բաշխել՝ ըստ կարիքի։

Երիտասարդների այցելությունները

Սոցիալական ծրագրերից բացի երիտասարդներն այցելություններ են իրականացրել նաև տներ՝ մարդկանց հոգեպես նեցուկ կանգնելու։
Արտաշատի Սուրբ Հովհաննես Ավետարանիչ եկեղեցու երիտասարդաց միությունը «ArtashatJan.am» կայքի հետ համատեղ մեկնարկել են «5-1» կրթաժամանցային հաղորդաշարը : Հաղորդման շրջանակում հնչում են քրիստոնեությանն ու Քաղաքի պատմությանն առնչվող 5 հարց , պատասխանողներին տրվում է 1 մրցանակ: Այստեղից էլ անվանումը՝ «5-1» 5 հարց 1 մրցանակ։ Նախաձեռնությունն իրականացվել է նաև համավարակի օրերին։

Մանուշակ Գևորգյանը ներկայացրեց Արմավիրի թեմի երիտասարդաց միությունների գործունեությունը:

Մարտ ամսից սկսած երիտասարդները համայնքի բուժհաստատության հետ համատեղ նախաձեռնել են ձեռագործ դիմակների պատրաստում:
Սոցիալական ձեռներեցների դպրոցի հետ համագործակցաբար դիմակներն ուղարկվել են մարզպետարան, Արմավիրի հիվանդանոց, ծննդատուն և ԶՈՒ որոշ ստորաբաժանումներ։

Հանդիպման ընթացքում ՀԵՀԵՄ Հոգևոր տեսուչ, Կենտրոնական գրասենյակի տնօրեն Հոգեշնորհ Հայր Թովմա Վարդապետ Խաչատրյանը անդրադարձավ տարածաշրջանային ժողովների կազմակերպմանը, քննարկվեցին ՀԵՀԵՄ «Դեպի Սուրբ Էջմիածին, դեպի հայաստանյան թեմեր» համահայկական երիտասարդական 2021թ․ ուխտագնացության կազմակերպման ընթացակարգերը և Վեհափառ Հայրապետի գահակալության 20-ամյակի միջոցառումները։

ՀԵՀԵՄ Կենտրոնական գրասենյակի թեմական երիտասարդական կառույցների հետ կապերի գծով փոխտնօրեն Մարիամ Հարությունյանը ներկայացրեց «100 հարց եկեղեցու մասին» և «Իմ եկեղեցին»  նախատեսվող նոր նախաձեռնությունները։
Քննարկվեց նաև «Եկեղեցաշինությունն ու հայ երիտասարդները» նախագիծը։
Անդրադարձ կատարվեց «Երիտասարդի աղոթագիրք», «Երիտասարդի պատարագամատույց», «Հայրապետական պատգամներ», «Կայսերինը կայսեր, Աստծունը՝ Աստծուն» և այլ հրատարակություններին։
Հայր Թովման կարևորեց թեմական երիտասարդների առաջնորդական կարողությունները զարգացնելու ուղղությամբ աշխատանք տանելու հանգամանքը։
Հանդիպումն ավարտվեց հիվանդների ապաքինման աղոթքով:

https://www.facebook.com/hehemofficial/posts/2789068877863726?__tn__=-R