• Աբովյան 15/1
  • 09:00 - 18:00

ՀԵՀԵՄ- «Դասավանդի՛ր, Հայաստան»

Օգոստոսի 14-ին  «Ավելի միասնական երիտասարդություն» նախաձեռնության շրջանակներում տեղի ունեցավ ՀԵՀԵՄ Կենտրոնական գրասենյակի հոգևոր տեսուչ, ԿԳ տնօրեն Հոգեշնորհ Տեր Թովմա վարդապետ Խաչատրյանի, ՀԵՀԵՄ Հասարակական կառույցների հետ համագործակցության գծով փոխտնօրեն Անգելինա Ալեքսանյանի և «Դասավանդի՛ր, Հայաստան» (Teach For Armenia) կազմակերպության ներկայացուցիչ Անժելա Ավագյանի առցանց հանդիպումը:

Անժելա Ավագյանը սեղմ ներկայացրեց «Դասավանդի՛ր, Հայաստան»-ի 2013 թվականից ի վեր կատարած գործունեությունը:

Ծրագրի առաքելությունը նվիրյալ առաջնորդների համազգային շարժման խթանմամբ Հայաստանի բոլոր երեխաների կրթական հնարավորությունների ընդլայնումն է:

ՀԵՀԵՄ հոգևոր տեսուչը պատմական ակնարկով անդրադարձավ մեր կրթության արմատներին և դրա զարգացման այսօրվա տեսլականին :

Հանդիպման ավարտին քննարկվեցին ՀԵՀԵՄ — «Դասավանդի՛ր, Հայաստան» համագործակցության  ուղիներ։

Հ.Գ.
Համագործակցության համար սեղմիր այստեղ:

Yandex.Metrica