• Աբովյան 15/1
  • 09:00 - 18:00

Խաղաղություն և դիմադրություն. Դասախոսություն ՀԵՀԵՄ ԿԳ-ում

Խաղաղություն և ԴիմադրությունԴեկտեմբերի 10-ին ՀԵՀԵՄ Կենտրոնական գրասենյակում կայացավ «Խաղաղությունն ու քրիստոնեական դիմադրության իրավունքը» խորագրով դասախոսություն։
Բանախոսում էր ՀԵՀԵՄ Հոգևոր տեսուչ, Կենտրոնական գրասենյակի տնօրեն Տ. Թովմա Վարդապետ Խաչատրյանը:

Քննարկման ընթացքում Հայր Սուրբը երիտասարդների հետ քննարկեց մի շարք քրիստոնեական հարցեր, ինչպիսիք են մեղքը, խաղաղությունը, դիմադրությունը, մեղքի 4 բաժանումները, Նոյան Ծիածանը, Հայ Եկեղեցում առաջին սրբադասումը, անդրադարձ կատարվեց Գրիգոր Խանջյանի «Վարդանանք» գործին: Հարց ու պատասխանի ընթացքում քննարկվեցին մի շարք աստվածաշնչային համարներ:

Քննարկման սկզբում հայտարարվել էր մրցույթ.
ավարտին պետք է ընտրվեին 3 ամենաակտիվ մասնակիցները, սակայն այնքան ակտիվ և աշխույժ էին երիտասարդները, որ Հայր Սուրբն ու գրասենյակի աշխատակիցները այդպես էլ չկողմնորոշվեցին, թե ովքեր են 3 լավագույնները:

Արդյունքում տեղի ունեցավ վիճակահանություն: Հաղթող 3 երիտասարդներին Հայր Թովման նվիրեց Սահակ եպիսկոպոս Մաշալյանի «Երկու ուխտավոր» վեպը: Բացի այդ, բոլոր մասնակիցներին բաժանվեցին աղոթաթերթիկներ և Գրիգոր Խանջյանի «Վարդանանք» նկարը:

«ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԴԻՄԱԴՐՈՒԹՅՈՒՆ». ՔՆՆԱՐԿՈՒՄ ՀԵՀԵՄ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԳՐԱՍԵՆՅԱԿՈՒՄ⛪️⤵️📆Դեկտեմբերի 🔟-ին ՀԵՀԵՄ Կենտրոնական…

Posted by Հայ Եկեղեցու Համաշխարհային Երիտասարդական Միավորում/ՀԵՀԵՄ/ — ACYOWorld on Thursday, December 12, 2019

Yandex.Metrica