• Աբովյան 15/1
  • 09:00 - 18:00

ՊԱՏԵՐԱԶՄԻ ՀՈԳԵՎՈՐ ԴԱՍԵՐԸ

Այսօր ՀԵՀԵՄ անդամների հետ անցկացրեցինք «Պատերազմի հոգևոր դասերը» թեմայով ℤOOM հեռահար քննարկում։ Հանդիպումը կազմակերպվել էր նրանց համար, ովքեր նոյեմբերի 19-ին չէին կարողացել միանալ Կենտրոնական գրասենյակում տեղի ունեցած բաց քննարկմանը։
 
Երիտասարդների հետ քննարկեցինք՝
  • Ինչպես երիտասարդական ներուժը ծառայեցնել ազգանպաստ շահերի համար,
  • ինչպես ապահովել երիտասարդների ներգրավվածությունը կրթական գործընթացներում։
  • Հատկապես կարևորվեց հոգևոր դաստիարակության դերը՝ ազգային ինքնագիտակցության բարձրացման գործում։
  • Անդրադարձ կատարվեց նաև «Հայոց եկեղեցու պատմություն» առարկայի կրթական համակարգում ունեցած կարևոր գործոնի մասին։
Որոշվել է առաջիկա օրերին երիտասարդների հետ գնալ Եռաբլուր՝ գլուխ խոնարհելու, խունկ ծխեցնելու անմահացած հերոսների հիշատակի համար։
Yandex.Metrica