• Աբովյան 15/1
  • Երկ. - Ուրբ.
    09:00 - 18:00

Թբիլիսիի Ս. Էջմիածին եկեղեցին

Թբիլիսիի Սուրբ Էջմիածին եկեղեցու հիմնօրհնեքը կատարվել է 1805 թվականին։ Եկեղեցին հիմնանորոգվել է 2006-2010–ական թվականներին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի և ԱՄՆ Հայոց Արևմտյան թեմի աջակցությամբ:

2011թ․-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարքի և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանդիսապետությամբ կատարվել է վերանորոգված տաճարի վերաօծման արարողությունը:

ՀԵՀԵՄ Կենտրոնական գրասենյակը մեկնարկում է «Իմ Եկեղեցին, իմ համայնքը» ծրագիրը, որի շրջանակում ՀԵՀԵՄ թեմական երիտասարդները ներկայացնում են իրենց համայնքի եկեղեցիներն ու դրանց պատմությունը։

Այս նախաձեռնությունը հնարավորություն է ընձեռում երիտասարդներին աշխարհի տարբեր անկյուններից միմյանց պատմել Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու՝ իրենց թեմի ժառանգության՝ Հայկական վանքերի ու եկեղեցիների մասին։

«Իմ Եկեղեցին, իմ համայնքը» ծրագիրը համալրում է Վեհափառ Հայրապետի գահակալության 20-ամյա գործունեությանը նվիրված նախաձեռնությունների շարքը։

Բոլոր տեսանյութերը կհամալրվեն այստեղ։