• Աբովյան 15/1
  • 09:00 - 18:00

Սոցձեռներեցության դասընթաց

Փետրվարի 27-ին ամփոփվեց ՀԵՀԵՄ Կենտրոնական գրասենյակի կազմակերպած «Սոցիալական ձեռներեցություն, գաղափարի գեներացում, ծրագրի ստեղծում» երկօրյա դասընթացը։

Այս նախաձեռնությունը միտված է ակտիվացնել երիտասարդներին, որպեսզի նրանք կարողանան նպաստել իրենց համայնքային կյանքի բարելավմանն ու երիտասարդական հիմնախնդիրների լուծման ճանապարհներ գտնել։

Երկու տասնյակ ամենաակտիվ երիտասարդներ այս երկու օրերի ընթացքում հասցրին սերտել ծրագիր ստեղծելու հմտությունները։

Դասընթացավարը Կենտրոնական գրասենյակի հասարակական կապերի գծով փոխտնօրեն Անգելինա Ալեքսանյանն էր։

Առաջին օրը մասնակիցները բաժանվել էին 4 խմբերի։ Մի շարք ինտերակտիվ խմբային աշխատանքների արդյունքում երիտասարդների հետ բացահայտեցինք՝ ինչ է գաղափարի գեներացումը, ինչպես սահմանել հիմնախնդիրներ և ինչ ճանապարհներով լուծել դրանք։

Բադիկներ🐥 պատրաստելու փուլում հասկացանք թե ինչպես է հնարավոր միևնույն միջոցներով տարատեսակ գաղափարներ գեներացնել և ինչպես են այդ գաղափարները վերածվում սոցիալական ձեռներեցության։

Դասընթացի ընթացքում պարզեցինք նաև՝ ի՞նչ է «Համայնքի քարտեզագրումը, նախատիպավորումը և արժեքի հիմնավորումը», քննարկեցինք՝ «Ով է հաճախորդը», «ինչ է պիչինգը (ելույթ)», և այլ հարցեր։

Սովորեցինք՝ ինչպես պետք է ներկայանալի պատկեր ստեղծել գաղափարը ճիշտ և արագ մատուցելու համար, ինչպես ներկայացնել արդեն պատրաստի ծրագիրն ընդամենը 3 րոպեների ընթացքում, ինչի վրա շեշտը դնել և այլն։

Սեմինարի վերջին փուլում մասնակիցները 4 խմբերով ներկայացրին իրենց երկու օրերի ընթացքում մշակած 4 ծրագրերը՝ «Օգնող ձեռք», «Eco Խնամք», «Մաքուր ապագա / Clean Future» և «Private Tour»։

Հանդիպման ավարտին ՀԵՀԵՄ հոգևոր տեսուչ, Կենտրոնական գրասենյակի տնօրեն Հոգեշնորհ Հայր Թվմա Վարդապետ խաչատրյանը շնորհակալություն հայտնեց բոլոր մասնակիցներին։

Հայր Սուրբը մասնավորապես շնորհակալություն հայտնեց Հասարակական կառույցների գծով փոխտնօրեն Անգելինա Ալեքսանյանին այս երկու օրերի ընթացքում դասընթացն արդյունավետ անցկացնելու և Կենտրոնական գրասենյակի թեմերի հետ համագործակցության գծով փոխտնօրեն Մարիամ Հարությունյանին՝ կազմակերպչական աշխատանքներում ներդրած ջանքերի և երիտասարդների հետ մշտապես ակտիվ կապ պահելու համար։ Նա կարևորեց նմանատիպ միջոցառումների շարունակականությունը։

Ավարտին երիտասարդներին հանձնվեցին իրենց մասնակցության վկայականները։

Երեկ ամփոփվեց ՀԵՀԵՄ Կենտրոնական գրասենյակի⛪️ կազմակերպած «Սոցիալական ձեռներեցություն, գաղափարի գեներացում, ծրագրի…

Posted by Հայ Եկեղեցու Համաշխարհային Երիտասարդական Միավորում/ՀԵՀԵՄ/ — ACYOWorld on Friday, February 28, 2020

Yandex.Metrica