• Աբովյան 15/1
  • Երկ. - Ուրբ.
    09:00 - 18:00

Ուղերձ Սբ․ Սարգիս Զորավարի տոնի առթիվ

ՀԵՀԵՄ հոգևոր տեսուչ, Կենտրոնական գրասենյակի տնօրեն հոգեշնորհ Տ․ Թովմա Վարդապետ Խաչատրյանի ուղերձը Սբ․ Սարգիս Զորավարի հիշատակության օրվա առթիվ։

Սիրելի երիտասարդներ,

Շնորհավորում եմ ձեզ երիտասարդաց բարեխոս Սուրբ Սարգիս Զորավարի հիշատակության օրվա առթիվ, որը Նորին Սրբություն Հայոց Հայրապետի տնօրինությամբ հռչակվել է Երիտասարդների օրհնության օր։

Երիտասարդությունն Աստծո պարգևներից ամենավառն է: Կյանքի այս կարևոր շրջանում ձեր սրտերում ավելիով տեղ ազատեք բացարձակ սիրո ու բարության համար, որովհետև սիրո ուժն անմահ է:

Այսօր պիտի հայցենք Տիրոջ մարտիրոս Սուրբ Սարգսի բարեխոսությունը, որ Աստված իր օրհնության ներքո պահի բոլորիս և առաջնորդի դեպի Աստվածապարգև սերը:

Այսօր թող յուրաքանչյուրիդ մեջ հորդա այդ սերը և Սուրբ Սարգիսն ապրի և ամրացնի ձեր մեջ
սերն առ Աստված,
սերն առ միմյանց,
սերն առ Մայր Եկեղեցին,
սերն առ Հայրենին:

Այս օրը հատկապես ամենակարևոր առաքելությունն իրականացնող հայ երիտասարդների՝ հայրենիքի սրբազան պահապանների տոնն է։ Սբ. Սագիսը, զարդարված լինելով Սբ. Հոգու յոթնարփյան շնորհներով, իր աղոթասիրության, խոնարհության և արիության շնորհիվ պատերազմների ժամանակ միշտ հաղթանակ էր տանում: Աղոթքս է առ Աստված, որ Ս․ Սարգսի բարեխոսությունը միշտ լինի հայ ժողովրդի խաղաղության պաշտպան հայ զինվորի հետ։

Աստված պահապան բոլորիս. Ամեն: