• Աբովյան 15/1
  • Երկ. - Ուրբ.
    09:00 - 18:00

Ոչ ֆորմալ կրթությունը ՀԵՀԵՄ Կենտրոնական գրասենյակում

Սեպտեմբերի 25-ից 27-ը ՀԵՀԵՄ Կենտոնական գրասենյակում անցկացվեց «ԳիՀԻ» Հոգեբանների և Հայագետների Միավորում ՀԿ-ի և ՀԵՀԵՄ-ի կազմակերպած եռօրյա սեմինարների շարքը: Քանի որ 2019 թվականը Վեհափառ Հայրապետի օրհնությամբ հռչակվել է ընտանիքի տարի, առաջին օրը նվիրվեց «Ծնող և զավակ. ժամանակակից հայ ընտանիք» թեմային: Բանախոսում էին աստվածաբան պ. գ. թ. Գառնիկ Հարությունյանը և հոգեբան Լիլիթ Մանուկյանը:

Երկրորդ օրը տեղի ունեցավ «Հայկական ծաղկանկար ձեռագրերը» թեմայով դասախոսության, որի բանախոսներն են վիմագրագետ-աստվածաբան պ. գ. թ. Հայկ Հակոբյանը և նկարիչ-մշակութաբան Կարեն Հովհաննիսյանը:

Դասաշոսությունների շարքն ամփոփվեց «Կրթության ապագան. անձի հեռանկարը» թեմայով դասախոսությամբ, որը վարեցին հոգեբան Ինես Պողոսյանը և ազգագրագետ-հոգեբան պ գ. թ. Լիլիթ Սիմոնյանը: