• Աբովյան 15/1
  • Երկ. - Ուրբ.
    09:00 - 18:00

ՀԵՀԵՄ ԿԳ-ում պահանջվում է համակարգող-քարտուղար

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի ՀԵՀԵՄ Կենտրոնական գրասենյակում համակարգող-քարտուղարի թափուր հաստիքի համալրման համար աշխատանքի են հրավիրվում բարձրագույն կրթությամբ անձինք։

Աշխատանքի նկարագրություն՝

  1. Կազմակերպել, պլանավորել, համակարգել և վերահսկել ՀԵՀԵՄ Կենտրոնական գրասենյակի աշխատանքները
  2. Ապահովել աշխատանքների արդյունավետ իրականացումը, ինչպես նաև կապը տնօրենի և աշխատակիցների միջև,
  3. Հետևել ներքին կանոնակարգային և ընթացակարգային պահանջների իրականացմանը,
  4. Պատասխանատվություն կրել ՀԵՀԵՄ ԿԳ առջև դրված խնդիրների իրականացման համար, նպաստել գրասենյակի առաջխաղացմանը՝ բխած ՀԵՀԵՄ հայեցակարգից և ընդհանուր ուղեցույցից,
  5. Բաշխել պարտականություններն աշխատողների միջև և հետևել դրանց ժամանակին և պատշաճ կատարմանը,
  6. Պատասխանել հեռախոսազանգերին, ինչպես նաև տնօրենի հանձնարարականով կազմակերպել ժամադրություններ,
  7. Կանոնակարգել այցելուների հանդիպումները ՀԵՀԵՄ ԿԳ տնօրենի, փոխտնօրենների հետ և այլն։

Տվյալ հաստիքին դիմելու համար ձեր ինքնակենսագրականը /հայերեն/ և լուսանկարը կարող եք ուղարկել hr@etchmiadzin.am էլեկտրոնային հասցեին՝ նամակի վերնագրում նշելով «Համակարգող-քարտուղար»։

Մանրամասների համար դիմել Կադրերի բաժին՝

Հեռ․՝ 010-517-205 կամ 010-517-206