• Աբովյան 15/1
  • Երկ. - Ուրբ.
    09:00 - 18:00

Ամառային հոգևոր ճամբար՝ Մասյացոտնի թեմում

Մասյացոտնի թեմի առաջնորդանիստ Սուրբ Հովհաննես Ավետարանիչ եկեղեցում, թեմակալ առաջնորդ Տեր Գևորգ եպիսկոպոս Սարոյանի օրհնությամբ, հուլիսի 12-18-ը անցկացվեց ամառային բակային հոգևոր ճամբար, որին մասնակցում էին տարբեր դպրոցներից ընդգրկված 200 երեխաներ և 15 կամավոր-ջոկատավարներ:

Հոգևոր ճամբարի ընթացքում երեխաները, բացի հոգևոր կրթությունից, մասնակցեցին ամենատարբեր մարզական մրցույթների, սովորեցին ազգային երգ ու պար, անցկացվեցին քննարկումներ մերօրյա տարբեր թեմաների շուրջ: Հոգևոր ճամբարին ակտիվ մասնակցություն ունեցան երիտասարդաց միության անդամները։