• Աբովյան 15/1
  • 09:00 - 18:00

Ս․ Սարգսի տոնը Կիևում • ՀԵՀԵՄ

Հունվարի 30-ին Կիևի հայ համայնքը տոնեց սիրահարների ամենամեծ տոնը՝ Սուրբ Սարգիս զորավարի հիշատակության և երիտասարդների օրհնության օրը:

Ուկրաինայի հայոց թեմի եկեղեցիներում երիտասարդների օրհնության կարգ կատարվեց:

Ժամերգության ավարտին MOKAO թիմը (Ուկրաինայի ՀԵՀԵՄ) եկեղեցու տարածքում կազմակերպեց ավանդական բարեգործական տոնավաճառ, որին ներկայացված էր հայկական արտադրանք։ Առկա էին հայ նկարիչների նկարներ, կտավներ, տետրեր, բացիկներ, շարֆեր, շապիկներ, ոսկերչական աշխատանքներ և այլն: Տոնավաճառից ստացված ողջ հասույթն ուղղվել է Հայաստանի և Արցախի աջակցության ֆոնդին:

Բացի այդ, ՀԵՀԵՄ երիտասարդները պատրաստել էին տոնին համահունչ զարդարված թեմատիկ լուսանկարչական գոտի, որպեսզի  բոլորը կարողանան այնտեղ նկարվել:

Վերջում երիտասարդներին բաժանվեցին ավանդական աղի բլիթները:

Ֆոտոշարքը՝ ստորև․

Yandex.Metrica