• Աբովյան 15
  • Երկ. - Ուրբ.
    09:00 - 18:00

ՀԵՀԵՄ հոգևոր տեսուչը մասնակցեց «Միասնության ուժը» հավաքի բացմանը

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի տնօրինությամբ և ՀԱՊՀ  ռեկտոր Գոռ Վարդանյանի հրավերով Մայր Աթոռի Արտաքին հարաբերությունների և արարողակարգի բաժնի տնօրեն Բարձրաշնորհ Տ. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը և ՀԵՀԵՄ հոգևոր տեսուչ, Կենտրոնական գրասենյակի տնօրեն Հոգեշնորհ Թովմա վարդապետ Խաչատրյանը սույն թվականի օգոստոսի 5-ին Հանքավանի «Պոլիտեխնիկ» ուսումնամարզաառողջարարական ճամբարում մասնակցեցին ՀԱՊՀ Ուսանողական խորհրդի նախաձեռնած «Միասնության ուժը» ուսանողական-երիտասարդական ռազմահայրենասիրական հավաքի բացման արարողությանը և կատարեցին օրհնության կարգ։

Օգոստոսի 5-10-ը ընթացող «Միասնության ուժը– 2022» ուսանողական-երիտասարդական հավաքին մասնակցում են երկու հարյուր երիտասարդներ՝ Հայաստանի շուրջ 10 ԲՈՒՀ–երից և Արցախից։ Հավաքի երեք ճակատներն անվանվել են ՀՀ Ազգային հերոս, Արցախի հերոս, ՀՀ ԶՈւ Գեներալ մայոր Արկադի Տեր-Թադևոսյանի, ՀՀ Ազգային հերոս, Ֆրանսիայի պատվո լեգիոնի կոմանդոր, շանսոնյե Շառլ Ազնավուրի և ՀՀ Ազգային հերոս, Բյուրականի աստղադիտարանի հիմնադիր, ՀԽՍՀ ԳԱԱ երկրորդ նախագահ Վիկտոր Համբարձումյանի անուններով: