• Աբովյան 15/1
  • Երկ. - Ուրբ.
    09:00 - 18:00

Ատենապետաց ժողով

Ատենապետաց ժողովը, համաձայն ՀԵՀԵՄ ուղենիշի, տեսականորեն կապող օղակ է ՀԵՀԵՄ տարածաշրջանային թեմական երիտասարդական կառույցների և Կենտրոնական գրասենյակի միջև: ՀԵՀԵՄ-ն այսօր եռաշերտ է՝ թեմեր, Ատենապետաց ժողով, Կենտրոնական գրասենյակ: Իբրև միջին կապող օղակ ՀԵՀԵՄ-ի պատմության մեջ հանդիսացել են Պատգամավորական կամ ներկայացուցչական ժողովները: Նոր կարգը Կենտրոնական գրասենյակի հրավերով քննարկվեց և ընդունվեց Առաջին Ատենապետաց ժողովում նոյ. 2-3, 2019 թ.:
Ատենապետաց ժողովը իր առաջին գումարման մեջ որոշակիացրեց նաև իր հիմնական գործառույթները:
Ատենապետները նշանակվում կամ ընտրվում և հաստատվում են թեմակալ առաջնորդների կողմից:

 

2021թ․ նոյեմբերի 20-ին ՀԵՀԵՄ կենտրոնական գրասենյակի նախաձեռնությամբ, հեռավար ձևաչափով անցկացվեց ՀԵՀԵՄ երկրորդ Ատենապետաց ժողովը։ Օրակարգային հարցերից էին 2022թ. հուլիսի 6-ից 10-ը նախատեսվող ՀԵՀԵՄ համահայկական ուխտագնացությանը, որի նպատակն է ամրապնդել ՀԵՀԵՄ-ի Հայաստան-Սփյուռք կամուրջը: Ուխտագնացությունը նպատակադրված է համախմբել աշխարհասփյուռ երիտասարդներին, կյանքի կոչել հայրենակերտումի տարբեր ծրագրեր՝ նպաստելով հայրենիքի զորացման նվիրական գործում։

Ժողովին մասնակից երիտասարդներն առաջարկեցին 2022 թվականին համահայկական երեք ուխտագնացություն իրականացնել՝ ամբողջ աշխարհից հավաքվելով Հայրենիքում՝ մեկնելով Երուսաղեմ, իսկ Մյուռոնօրհնության շրջանակներում և Մայր Տաճարի վերաօծման կապակցությամբ համահայկական ուխտագնացություններ՝ դեպի Սուրբ Էջմիածին: Նաև դրամահավաք կազմակերպել Մայր Տաճարի հիմնանորոգության համար, հանդես գալ առցանց դասախոսությունների շարքով։

Ատենապետաց ժողովը գումարվում է Կենտրոնական գրասենյակի հրավերով տարեկան մեկ անգամ: