Պատասխանի՛ր հարցին
ՀԵՀԵՄ ԿԳ Տեղեկատվական բաժնի անդամ Ռուդ Գրիգորյանի առաջարկով և ձեռնարկով ՀԵՀԵՄ ֆեյսբուքյան էջում իրականացվում է «Պատասխանիր հարցին» շարքը: Շարքում շաբաթը մեկ անգամ առաջարկվում են հարցեր, որոնց պատասխանելու համար պահանջում են հայ ժողովրդի և եկեղեցու պատմության իմացություն: Ծրագրի նպատակը ՀԵՀԵՄ ֆեյսբուքյան էջի միջոցով նման գիտելիքները խթանելը և դրանց հանդեպ հետաքրքրությունը շարունակական պահելն է: Ամենաշատ ճիշտ պատասխանների հեղինակները կհրավիրվեն ՀԵՀԵՄ ԿԳ և խրախուսական մրցանակներ կստանան: