• Աբովյան 15/1
  • Երկ. - Ուրբ.
    09:00 - 18:00

«Դուք պետք է մեզ օգնող ձեռքերը լինեք». աստիճանների շնորհում ՀԵՀԵՄ-ականներին

Հունիսի 9-ին ՀԵՀԵՄ Կենտրոնական գրասենյակում տեղի ունեցավ նոր անդամների համաձայնագրերի, բեյջերի և առաջադիմության երկրորդ աստիճանի շնորհման արարողությունը։

Ողջունելով երիտասարդներին՝ ՀԵՀԵՄ հոգևոր տեսուչ, Կենտրոնական գրասենյակի տնօրեն Թովմա վարդապետ Խաչատրյանն ասաց. «Դուք պետք է մեզ օգնող ձեռքերը լինեք, դուք, իբրև երիտասարդ քրիստոնյաներ, պետք է ավելիով աշխատեք՝ ձեր գույներով և կոլորիտով հանդերձ, և ՀԵՀԵՄ-ը պետք է ձեզ օգնի ձեր հավատքի անսասանության մեջ առ Աստված»,- նշելով, որ Աստծո հետ պետք է իրական սիրո մեջ լինեն, քանի որ  Աստծո հետ իրենց հարաբերությունները սերտացնելով միայն  ավելի կմոտենան մարդկանց։

Հայր Սուրբն իր խոսքում երիտասարդներին նաև հորդորեց չխուսափել և չվհատվել իրենց ճանապարհին հայտնվող սայթաքումներից և դժվարություններից, կյանքում ընտրել վեհ և բյուրեղյա նպատակներ՝ գնահատելով միայն աստվածային և համամարդկային արժեքները:

Անդամներն իրենց հերթին շնորհակալություն հայտնեցին ՀԵՀԵՄ Կենտրոնական գրասենյակի աշխատակիցներին, ի մասնավորի Հայր Սուրբին՝ հայրական սիրո և ուշադրության համար՝ շեշտելով, որ իրենք միշտ ուրախությամբ են գալիս գրասենյակ, որն իրենց երկրորդ ընտանիքն են համարում։

«Այստեղ մեզ գնահատված և մոտիվացված ենք զգում, ՀԵՀԵՄ այցելելով՝ մենք ավելի ենք կապվում Մայր Եկեղեցում և հոգևոր շատ գիտելիքներ ենք ստանում»,-վստահեցրին ՀԵՀԵՄ-ական երիտասարդները։