• Աբովյան 15/1
  • Երկ. - Ուրբ.
    09:00 - 18:00

ՀԵՀԵՄ գրասենյակ այցելեց ԱՄՆ Արևմտյան թեմի «Սուրբ Հարություն» երիտմիության ատենապետուհին

Հունվարի 20-ին ՀԵՀԵՄ Կենտրոնական գրասենյակ այցելեց ԱՄՆ Արևմտյան հայոց թեմի «Սուրբ Հարություն» երիտմիության ատենապետուհի Քրիստինա Պողոսյանը։ Քրիստինան ՀԵՀԵՄ համահայկական ուխտագնացություն–2022-ի մասնակից երիտասարդներից է։

Գրասենյակի Հասարակական կառույցների գծով փոխտնօրեն, երեցկին Անգելինա Ալեքսանյանի հետ հանդիպմանը վերջինս իր վառ տպավորությունները հայտնեց նախորդ տարվա ուխտագնացությունից, դրանում ներառված կրթական ծրագրից, և ընդհանրապես՝ ՀԵՀԵՄ գործունեությունից։ Քրիստինան, ազդված այն իրողությունից, որ ամբողջ աշխարհում կան ՀԵՀԵՄ երիտասարդներ, սկսել է ճամփորդել տարբեր երկրներ՝ փնտրելու և ծանոթանալու տեղի հայկական համայնքներին։ Նա այդ ընթացքում ծանոթացել է բազմաթիվ հայ երիտասարդների հետ, փոխանցել իր փորձը և կիսվել նրանց փորձառությամբ։ Ճամփորդությունը նրան բերել հասցրել է հայրենիք։

Քրիստինան մեծ ակնկալիքներ ունի նաև այս տարի ամռանը կայանալիք համահայկական ուխտագնացությունից։

Երեցկին Անգելինան անգլախոս հայուհուն հուշեց, թե ինչպես օգտվի ՀԵՀԵՄ պաշտոնական կայքում առկա իրեն անհրաժեշտ տվյալներից՝ կապ հաստատելու համար Եկեղեցու տարբեր թեմերի երիտասարդական միությունների հետ և միանալու նրանց սոցիալական էջերին։
Քրիստինան և երեցկին Անգելինան զրուցեցին նաև քրիստոնեական երիտասարդական աշխատանքի և ՀԵՀԵՄ գործունեության հետ կապված բազմաթիվ այլ հարցերի շուրջ։