• Աբովյան 15/1
  • Երկ. - Ուրբ.
    09:00 - 18:00

ՀԵՀԵՄ-ը արժեքներ ստեղծող և դրանք պահող կառույց է

Ես Տաթևն եմ՝ Արևելագիտության ֆակուլտետից: Մեր ֆակուլտետի և ՀԵՀԵՄ-ի միջև ձևավորված համագործակցությունը տարիների պատմություն ունի: Այդ համագործակցության շրջանակներում երկու տարի առաջ հնարավորություն ունեցա որպես ունկնդիր մասնակցելու ՀԵՀԵՄ-ի կազմակերպած բանախոսություններից մեկին:

Կառույցում տիրող ազգային, հոգևոր և հայրենասիրական մթնոլորտից ոգեշնչված՝ որոշեցի անդամակցել ՀԵՀԵՄ-ին:

Հարցազրույցի օրն ինձ ՀԵՀԵՄ-ում դիմավորեց հյուրընկալը՝ մեր սիրելի տիկին Նարինեն, ում պայծառ ժպիտը խոստանում էր, որ այս կառույցն ինձ համար դառնալու է հարազատ և յուրահատուկ վայր:

Կառույցի հոգևոր տեսուչ Հայր Թովմայի հետ ծանոթանալուց հետո հասկացա, որ ՀԵՀԵՄ-ը արժեքներ ստեղծող և դրանք ամուր պահող կառույց է: Դառնալով ՀԵՀԵՄ-ի ընտանիքի մի մասնիկը՝ դառնում ես այդ արժեքների կրողն ու պահպանողը:

Յուրաքանչյուրիս համար ՀԵՀԵՄ-ական լինելը պատիվ է և կոչում, և յուրաքանչյուրս ձգտում ենք արժանի լինել այդ կոչմանը:

ՀԵՀԵՄ-ը սովորեցնում է հարգել, գնահատել, լինել հանդուրժող և ներողամիտ, հպարտ լինել որպես հայ և որպես քրիստոնյա, հավատարիմ մնալ մեր դավանանքին և ազգային ինքնությանը: ՀԵՀԵՄ-ն այս իրականության մեջ այլ աշխարհ է՝ բացառապես հայկականությամբ շնչող և ապրող:

Տաթևիկ Դունամալյան

ՀԵՀԵՄ անդամ