• Աբովյան 15
  • Երկ. - Ուրբ.
    09:00 - 18:00

ՀԵՀԵՄ-ում սովորել եմ այլ բանալիներով դռներ բացել

Ողջու՛յն։ Ես Օֆելյան եմ՝ ՀՊՄՀ Բանասիրական ֆակուլտետից։ Ծանոթանալով  ՀԵՀԵՄ-ի գործունեությանը՝ ցանկացա մի մասը դառնալ այդ երիտասարդական միավորման: Երբ արդեն անդամ էի, ծանոթացա հիանալի մարդկանց հետ, որոնք գիտեն՝ ուր են եկել:

ՀԵՀԵՄ-ն այն վայրն է, որտեղ գալով, զրուցելով կտանես քեզ հետ նորանոր գաղափարներ։ Եվ դա շնորհիվ նաև հետաքրքրաշարժ երիտասարդների հետ շփումների: Քեզ հետ  նաև  կվերցնես  ջերմ մթնոլորտից մի կտոր, ինչն արդեն իսկ ոգևորիչ է:

ՀԵՀԵՄ-ն ինձ համար այսպես կբնութագրեմ՝ հաճելի միջավայր, հիանալի նախաձեռնություններ, օգնելու պատրաստակամություն:

Դառնալով ՀԵՀԵՄ անդամ՝  դու մասնակցում ես տարաբնույթ միջոցառումների,  հոգևոր դասընթացների, քննարկումների, ուխտագնացությունների․ դու ոչ միայն վերցնում ես ՀԵՀԵՄ-ից, այլև տալիս ես՝ իրականացնելով սեփական նախագծերդ։:

Այստեղ սովորել եմ հավատարմության, ընկերության  բանալիներով բացել դռները:

Մի խոսքով՝ հաճելի, հետաքրքրական, հոգևոր, յուրովի և անկրկնելի ՀԵՀԵՄ:

 

Օֆելյա Գասպարյան

ՀԵՀԵՄ անդամ