• Աբովյան 15/1
  • Երկ. - Ուրբ.
    09:00 - 18:00

Շիրակի թեմի երիտասարդների այցը «Վերադարձ դեպի բնություն»

Շիրակի թեմի երիտասարդները եռօրյա այց իրականացրեցին թեմի «Վերադարձ դեպի բնություն» մանկական ճամբար։

Ճամբարականները երիտասարդներին դիմավորեցին հայրենասիրական ներկայացմամբ, ազգային երգ ու պարով։
Ծանոթացումից եւ մտերմացումից հետո սկսվեցին հագեցած օրեր՝ լի կրթադաստիրակչական դասընթացներով, հոգեւոր զրույցներով, ժամերգություններով, բնագիտական արշավներով, մրցութային խաղերով եւ, իհարկե, ավանդական ճամբարական խարույկով։
Հիշարժան էր Շիրակի Թեմի առաջնորդ Բարձրաշնորհ Տ․ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի այցը եւ հանդիպումը երիտասարդների ու ճամբարականների հետ

։