• Աբովյան 15/1
  • Երկ. - Ուրբ.
    09:00 - 18:00

Ամստերդամի Սուրբ Հոգի եկեղեցու երիտասարդները հանդիպեցին Խաժակ Սրբազանին

Ամստերդամի Սուրբ Հոգի եկեղեցու ԱՅՈ երիտասարդական միությունը հաճախակի է  միջոցառումներ կազմակերպում: Մայիսի 20-ին երիտասարդների հերթական հավաքն անցավ Արևմտյան Եվրոպայի հայարապետական պատվիրակ Գրշհ. Տ. Խաժակ Արքեպս. Պարսամյանի ներկայությամբ ու գլխավորությամբ: Սրբազան Հայրը խոսեց երիտասարդների հետ հայ ինքնության մասին, բացատրեց թե որքան կարևոր է լավ քաղաքացի լինել երկրում, որտեղ ապրում են, բայց նաև՝ պահպանել հայ ինքնությունը:

Սրբազան Հայրը հաջողված մարդկանց օրինակներ բերեց, որոնք լինելով օտար երկրի քաղաքացի և զբաղեցնելով բարձր պաշտոններ, չեն դադարել կրել իրենց ազգային ինքնությունը, և դա լրացուցիչ առիթ է հանդիսացել հասարակության կողմից բացառիկ հարգանքի տվյալ անձանց հանդեպ:

Հանդիպման ընթացքում երիտասարդները առիթն ունեցան նաև իրենց հուզող հարցերն ուղղել Սրբազան Հորը և ստանալ սպառիչ պատասխաններ: