• Աբովյան 15
  • Երկ. - Ուրբ.
    09:00 - 18:00

Հայաստանի անկախության տոնը Կիևում

Սեպտեմբերի 21-ին՝ Կիևի Ժողովրդների բարեկամության կամարի մոտ անցկացվեց Հայաստանի Հանրապետության անկախության 28-ամյակին նվիրված KyivArmFest փառատոնը, որը կազմակերպել էին Կիևի հայ համայնքն ու Կիևի ՀԵՀԵՄ երիտասարդական կազմակերպությունը:

Հայկական ազգային կերակրատեսակներ, խմորեղեն, գինի, հայկական խորհրդանշաններով հուշանվերներ, երգ ու պարի համարներ. այս ամենի զուգակցմամբ՝ միջոցառմանն անցկացվել են խաղեր, մրցույթներ, ինչպես նաև խաղային դասընթացներ երեխաների և մեծահասակների համար:

Միջոցառման ժամանակ սահմանվել է ռեկորդ հայկական ամենաերկար գաթայի պատրաստման համար. պարգևը եղել է Ուկրաինայի ռեկորդների գրքի դիպլոմը:

Հայաստանի անկախության տոն-ն անցկացվում էր արդեն երկրորդ անգամ:

https://www.facebook.com/hehemofficial/posts/2140339276070026?__tn__=H-R