• Աբովյան 15/1
  • Երկ. - Ուրբ.
    09:00 - 18:00

ՀԵՀԵՄ ԿԳ-ն հրավիրում է կամավորների

 

ՀԵՀԵՄ Կենտրոնական գրասենյակի հիմնական առաքելությունն է համախմբել թեմական երիտասարդական ակտիվին: Ի հավելումն այդ գործունեության և ելնելով գրասենյակի կարիքներից՝ գրասենյակի կողմից պարբերաբար իրականացվում է նաև կամավորների ընդունելություն: ՀԵՀԵՄ կամավորական ռազմավարությունը նախատեսում է, որ ԿԳ-ի յուրաքանչյուր բաժին ունենա իր կամավորների խումբը, ովքեր կօգնեն գրասենյակի բաժինների ղեկավարներին՝ նախագծելու և կազմակերպելու իրենց առաքելությունից բխող ծրագրերը: Կամավորների ընդունելության ծրագիրը հնարավորություն է տալիս բազմաթիվ երիտասարդների ձեռք բերելու փորձառություն երիտասարդական քրիստոնեական աշխատանքում՝ մուլտիմեդիա, հասարակական կառույցների և թեմերի հետ աշխատանքի ոլորտներում:

Երիտասարդները կարող են կամավորագրվել հետևյալ աշխատանքային ուղղություններին՝

  1. ԿԳ աշխատակազմ,
  2. հասարակական կառույցների հետ կապերի բաժին,
  3. թեմերի հետ կապերի բաժին,
  4. տեղեկատվական բաժին։

ՀՀ օրենսդրության համաձայն կամավորների հետ կնքվում է աշխատանքային պայմանագիր, իսկ համագործակցության ավարտին՝ տրվում է նաև վկայական:

Կամավորագրվելու և լրացուցիչ մանրամասների համար այցելել ք․ Երևան, Աբովյան 15/1` Սուրբ Աննա և Կաթողիկե եկեղեցիների հարևանությամբ գործող ՀԵՀԵՄ գրասենյակ։