• Աբովյան 15/1
  • Երկ. - Ուրբ.
    09:00 - 18:00

Ազգային ժողովի բակում հուշակոթող բացվեց

Փետրվարի 26-ին Ազգային ժողովի բակում տեղի ունեցավ Կոզեռնի հանգստարանի ննջեցյալների եւ հոկտեմբերի 27-ի ոճրագործության զոհերի հիշատակին նվիրված հուշահամալիրի բացումը։ Հուշարձանի հեղինակը քանդակագործ Իսահակ Ապրեյանն է:

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ–ի օրհնությամբ,  Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբան, ՀԵՀԵՄ  հոգեւոր տեսուչ և Կենտրոնական գրասենյակի տնօրեն Հոգեշնորհ Թովմա վարդապետ Խաչատրյանի ձեռամբ կատարվեց հոգեհանգստյան կարգ։

Հնագույն գերեզմանատունը Կոզեռն է կոչվել ի պատիվ վարդապետ Հովհաննես Կոզեռնի, որովհետև վերջինս վախճանվելուց հետո թաղվել է այդտեղ։ Նրա կողքին է թաղվել նաև Մովսես Գ Սյունեցի կաթողիկոսը։ Մինչև գերեզմանատան քանդվելը սայստեղ է սկզբում վերաթաղված եղել Հայաստանի առաջին հանրապետության հիմնադիր Արամ Մանուկյանը: