• Աբովյան 15/1
  • Երկ. - Ուրբ.
    09:00 - 18:00

Չմկրտվածների մկրտության ծրագիր՝ Հյս․ Ամերիկայի Արևմտյան թեմում

Հայ Եկեղեցու Հյուսիսային Ամերիկայի Արևմտյան Թեմը՝ ՀԵՀԵՄ առաջնորդ, Գերաշնորհ Տէր Հովնան Արք. Տերտերյանի նախաձեռնությամբ և օրհնությամբ, նախատեսել է բացառիկ ծրագիր, որը միտված է օժանդակելու չմկրտված չափահաս հայորդիներին:
Տասնամյակներ շարունակ հայ մարդը, մասնավորաբար Մայր Հայրենիքում`խորհրդային ժամանակաշրջանում, մկրտվելու համար լուրջ խոչընդոտների է հանդիպել: Շատերը ցանկացել են մկրտվել, բայց ի վիճակի չեն եղել այն իրագործել`բազում խնդիրների պատճառով:
Հայ Եկեղեցու Հյսիսային Ամերիկայի Արևմտյան թեմը պատրաստակամ է որոշակի չափով լրացնել այդ բացը՝ մկրտել բոլոր այն չափահաս անձանց, ովքեր մինչ օրս մկրտված չեն:
Սբ. Մկրտութեան խորհուրդը առաջին և հիմնական խորհուդն է Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու, քանզի միայն Սբ. Մկրտութեամբ է, որ անձը դառնում է քրիստոնեա եւ անդամագրվում Եկեղեցուն:
Այդ իսկ պատճառով Արևմտեան Թեմը Սբ. Մկրտության խորհուրդն ուսուցանող եւ մեկնող հատուկ դասընթացներ է կազմակերպել, որոնք նախապայման են Սբ. Մկրտություն  բացառիկ ծրագրին մասնակցելու համար:

Դասընթացները տեղի են ունենալու 2022 թվականին, Մեծ Պահքի շրջանում` մարտ-ապրիլ ամիսներին, յուրաքանչյուր չորեքշաբթի, երեկոյեան ժամը 7:00-ին, Առաջնորդարանում: Նախատեսված են վեց դասընթացներ, որոնց ցանկը կցված են հայտարարությանը: Դասընթացներին կարող են մասնակցել նաև բոլոր այն մկրտված հավատացյալները, ովքեր ցանկություն ունեն կենսական գիտելիք ստանալու: Դասընթացների համար գրանցվելը նախապայման է:

Ծրագրին մասնակցելու եւ հավելյալ տեղեկություններ ստանալու համար կարող են դիմել Առաջնորդարանի գրասենյակ` զանգահարելով 818-558-7474 հեռախոսահամարով: