• Աբովյան 15/1
  • Երկ. - Ուրբ.
    09:00 - 18:00

Հանդիպում Ղպտի Եկեղեցու առաջնորդ Թավադրոս Բ–ի հետ

Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ և Հայ  Եկեղեցու Համաշխարհային  Երիտասարդական Միավորման (ՀԵՀԵՄ)  հոգևոր առաջնորդ Բարձրաշնորհ Տ. Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանի առաջնորդությամբ,   ապրիլի 1-3-ը Կահիրեում ընթացող ՀԵՀԵՄ Մերձավոր Արևելքի և Աֆրիկայի տարածաշրջանային ֆորումի շրջանակներում, հյուրընկալ կողմի՝ Եգիպտոսի Հայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Աշոտ եպիսկոպոս Մնացականյանի նախաձեռնությամբ, կայացավ հանդիպում Ալեքսանդրիայի և Համայն Աֆրիկայի Պապ, Ղպտի Ուղղափառ Եկեղեցու առաջնորդ Թավադրոս Բ–ի հետ՝ Ղպտի Ուղղափառ Եկեղեցու պատրիարքական նստավայրում:

Հանդիպմանը մասնակցում էին Եգիպտոսի Հայոց թեմի առաջնորդը, ՀԵՀԵՄ հոգևոր տեսուչ, Կենտրոնական գրասենյակի տնօրեն Հոգեշնորհ Թովմա վարդապետ Խաչատրյանը, Եգիպտոսի Հայոց թեմի հոգևոր սպասավոր Հոգեշնորհ Տ. Դերենիկ աբեղա Սահակյանը, ՀԵՀԵՄ Կենտրոնական գրասենյակի Հասարակական կառույցների գծով փոխտնօրեն, երեցկին Անգելինա Ալեքսանյանը, ինչպես նաև  Իրաքի Հայոց թեմի հայ եկեղեցասիրաց կազմի հոգևոր պատասխանատու Արման Պալյանը և երիտասարդաց միության անդամ Հարություն Թաքեսյանը, որոնք Եգիպտոս էին ժամանել ՀԵՀԵՄ Մերձավոր Արևելքի և Աֆրիկայի տարածաշրջանային ֆորումի շրջանակներում։

Հիշեցնենք, որ 2022թ․-ին մեկնարկել են ՀԵՀԵՄ տարածաշրջանային ֆորումները։ Փետրվարի 4-7-ը կայացավ ՀԵՀԵՄ Ռուսաստան և ԱՊՀ տարածաշրջանային ֆորումը, մարտի 1-6-ը՝ ՀԵՀԵՄ Եվրոպայի տարածաշրջանային ֆորումը (Բրյուսելում՝ մարտի 1-3, Պրահայում՝ մարտի 4-6):